Origins: Discovery

Ծագումը: Բացահայտում

A story of human courage and our beginnings

Մարդկային արիության և մեր ծագման պատմությունը

 

 

 

 

 

 

 

Գլխավոր Կայքի քարտեզ Լրահոս Գրախոսություն Կապ մեզ հետ
   

Որդեգրիր մի գյուղ նախագիծը

Հայկական գյուղերի փոխակերպումը՝ օգտագործելով թափանցիկ ծրագրեր - Սփյուռքահայության վերամիավորումը

Որդեգրիր մի գյուղ (ՈՄԳ) նախագիծը

Որդեգրիր մի գյուղ նախագիծը խոշոր դրամական նախագծերի մասին չէ, որոնք կարող են ենթակա լինել կոռուպցիայի: Այն հիմնականում միկրոծրագրերի մասին է, որոնցից շատերը կապված չեն կանխիկ գումարի հետ, և ուղիղ հարաբերություններ են սփյուռքի և գյուղերի միջև՝ համակարգված ձևով մոտենալով յուրաքանչյուր հայկական գյուղի:

Այն թափանցիկ, աուդիտի ենթարկվող և քայլ առ քայլ պայմանավորվածության մասին է, որ կառուցում է վստահություն, և լիովին վերահսկվում է Սփյուռքի ներկայացուցիչների կողմից` միացնելով Սփյուռքն իրենց երկրին:

Յուրաքանչյուր նախագծի բյուջե և ծրագրերի իրականացման ժամանակ ծախսված որևէ գումար պետք է հրապարակվի առնվազն երեք ամիսը մեկ անգամ յուրաքանչյուր առնչվող գյուղացու և սփյուռքահայության վերանայման համար: Սա համաձայն ՀՀ  գյուղապետարանի կանոնավոր բյուջեի համար ներկայիս օրենքի:

 Ֆլայերի PDF տարբերակ   ՈՄԳ-ի PowerPoint ներկայացում

Սփյուռքից ակնկալվում է համակարգել աջակցությունն ընտրված գյուղին և նրա շրջակաքին, սակայն նրանց կողմից չի ակնկալվում ինքնուրույն ֆինանսավորում կամ օգնություն գյուղին: Սփյուռքն ուղղակի կապ է հաստատում մարդկանց և կազմակերպությունների հետ, որոնք միգուցե ի վիճակի են օգնել առավել խոցելի հայ գյուղացիներին, և տալ նրանց հույս ապագայի համար:

Բացի Սփյուռքի և հայ գյուղացիների միջև վստահությանը նպաստող ուղիղ հարաբերությունների արժեքից, Սփյուռքի որոշ անդամներ կարող են խրախուսվել իրականացնել անհատական բարեգործական աշխատանք կամ նույնիսկ վերադառնալ Հայաստան: Այլ պոտենցիալ օգուտները ներառում են`

  • գյուղի և Հայաստանի գովազդումը դոնոր երկրում,

  • դոնոր երկրի զբոսաշրջիկների և սփյուռքի ողջունումը գյուղում, և

  • Հայաստանի, նրա մշակույթի և ցեղասպանության ավելի լայն արժևորումը:

Որդեգրիր մի գյուղ (ՈՄԳ) հայեցակարգը ենթադրում է համակարգված մոտեցում վերջնական հաշվով ապահովելու սփյուռքի աջակցությամբ թե՛ մեծ, թե՛ փոքր գյուղերը: Նախատեսված է, որ ավելի մեծ գյուղերի գյուղապետերը պետք է համակարգեն ՈՄԳ-ի հաղորդակցությունն իրենց հարևանությամբ գտնվող փոքր գյուղերի հետ` նվազեցնելով ծանրաբեռնվածությունը Սփյուռքից: Դրա համար ՈՄԳ ցուցանակը, տեղադրված  խոշոր գյուղի մոտ ակնառու դիրքում, նշում է, որ որդեգրված են գյուղը և նրա շրջակայքը:

 

Շիրակի, Լոռու և Տավուշի մարզեր

Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր

 

Արագածոտնի, Արարատի և Սյունիքի մարզեր

Ստորև ներկայացված են գործողությունների օրինակներ, որոնք կարող են հաջորդականությամբ ձեռնարկվել Սփյուռքահայության ներկայացուցիչների (ՍՆ) և գյուղի ներկայացուցիչների կողմից (ԳՆ) :

Քայլ

Սփյուռք

Գյուղացիներ

1.

ՍՆ- համաձայնում է1 հովանավորել

ՈՄԳ ցուցանակի2 մոնտաժում գյուղում

2.

ՈՄԳ-ի կայքի մշակում

ԳՆ համաձայնում է հետևել ՈՄԳ համաձայնագրին

3.

Գյուղի գովազդում

Մշակել նախագծեր` օգտագործելով ձևանմուշը

4.

Նախագծերի գնահատում

Սփյուռքի բնակավայրի ստեղծում

5.

ՍՆ-ը հայտնում է ԳՆ-ին ընտրված նախագծերի մասին

ԳՆ-ը տեղեկացնում է գյուղացիներին

6.

Սփյուռքը արձագանքում է3 նախագծերին

Գյուղը խոսք է տարածում ՈՄԳ-ի մասին

7.

ՍՆ ուղղորդում է աջակցությունը ԳՆ-ին

ԳՆ-ը տեղեկացնում է նախագծի առաջընթացի մասին

8.

Հնարավոր ՍՆ-ի այցելությունը գյուղ

ԳՆ-ը տեղեկացնում է ՍՆ-ին նախագծի իրակականացման մասին

9.

ՍՆ-ը  տեղեկացնում է Սփյուռքին և դոնորներին

ԳՆ-ը կազմում է նոր նախագծեր

10.

ՍՆ-ը գնահատում է նոր նախագծերը

ԳՆ-ը կատարում է տարեկան հաշվետվություն մարզպետին

1 ՈՄԳ փորձի ընթացքում մեզ; իսկ փորձից հետո մարզպետին

2 Արգենտինայի ձևանմուշ, Կանադայի ձևանմուշ, Ֆրանսիայի ձևանմուշ, Վրաստանի ձևանմուշ, Գերմանիայի ձևանմուշ, Ռուսաստանի ձևանմուշ, ԱՄՆ-ի ձևանմուշ 

3 Խորհուրդ է տրվում յուրաքանչյուր միկրո-նախագիծ ղեկավարվի Սփյուռքի անդամի կողմից, և Սփյուռքի մեկ անդամ էլ վերահսկի բոլոր նախագծերի առաջընթացը

Ծիրան` Հայաստանի գյուղատնտեսության և Որդեգրիր մի գյուղ նախագծի խորհրդանիշը:

Նուռ` հնագույն գյուղի մշակաբույսերի և Ծագումը նախագծի խորհրդանիշը:

Որդեգրումներ

Մենք հպարտ ենք հայտարարել ՈՄԳ հայեցակարգի առաջին որդեգրումների մասին Հայաստանի Վայոց Ձոր մարզում: Ավստրալիայի սփյուռքահայությունը հովանավորում է Շատին-Եղեգիս տարածքի գյուղերը, իսկ Նոր Զելանդիայի սփյուռքահայությունը՝ Արենիի շրջակա գյուղերը:

  • Միկրոնախագծերի օրինակներն են՝  գյուղատնտեսություն, ձեռարվեստ, տեղեկատվական և համակարգչային տեխնոլոգիա և զբոսաշրջություն։

  • Միկրոծրագրերի ցանկ, մանրամասներ ընկերությունների և անհատների տվյալներով, ովքեր նախկինում տրամադրել են վստահության արժանի աջակցություն (խնդրում ենք օգտագործել այս տեղեկատվությունը որպես գրադարան՝ օգնելու սփյուռքահայությանը տեղեկացված լինելու և որոշումներ կայացնելու):

Նկատի ունեցեք, որ խորհուրդ չի տրվում կանխիկ կամ ցանկացած այլ ձևով գումար ուղարկել առանց պահանջվող առաջադրանքը ձեռնարկելու գրավոր համաձայնության և համապատասխան ստացականի։

Մենք ցանկանում ենք տարածել ՈՄԳ-ն՝ ի նպաստ բոլոր գյուղական բնակավայրերի, այնպես որ Հայաստանի բոլոր 900 գյուղերն էլ ունենան համակարգող։