Գրախոսական
5 Աստղ`
Այս գիրքը
լի
է
բարդ
մասերով
և
շատ
հետազոտություններով:
Ես
հաճախ եմ
ասում, որ
սիրում եմ
այն
գիրքը,
որն
ինձ
ստիպում է
մտածել,
և
այս մեկը հաստատ
դրանցից է:
Կարծում
եմ`ես
պետք է
կարդամ
այն
երկրորդ անգամ,
որպեսզի
ընկալեմ
բոլոր
բարդ
մանրամասները:
Դա ասելով`
ես
կարծում եմ, որ
Լեն
Ուիքսը
ֆանտաստիկ
աշխատանք է
կատարել` ստեղծելու
մի
աշխարհ, որ
միահյուսում է
իրական պատմությունն ու
բարդ
այլընտրանքային
պատմությունը,
որն իսկապես
կարող էր
պատահել:
Կարո՞ղ
եք
պատկերացնել, թե ինչ տարբեր
կլիներ ողջ
աշխարհը, եթե
ընդամենը մեկ
ընտրություն
այլ կերպ կատարվեր
պատերազմների ժամանակաշրջանի
ընթացքում:
Այսինքն
ինչ է հարկավոր`մեկ
այլ
ընտրություն,
և
մեր
ամբողջ
պատմությունն այլ
վերջ
է ունենում:
Այս գիրքն
ունի սահուն
հոսք,
ֆանտաստիկ
պատմություն,
և այն
ստիպում է
քեզ
մտածել
մեր մասին որպես
մարդիկ
և
մեր
պատմության իրադարձությունների
մասին:
Ես
մեծապես
խորհուրդ կտամ
այն
ցանկացած
ընթերցողի
(վերանայվել
է
Քեթրին Բեննեթի
կողմից
Readers' Favorite
համար):
5 Աստղ`
Լեն Ուիքսը գրել է մի գրավիչ գիրք`
«Ծագումը: Բացահայտում»-ը: Դա այն
հազվադեպ գրքերից մեկն է, որ ես առանց քնելու կարդացի, հազվադեպ գրքերից
մեկը, որ ինձ գերեվարեց:
Այն իսկական աչք բացող է, իրական պատկերացում, թե ինչպես կարող էր
պատերազմը ընթանալ և, թերևս, պետք է ընթացած լիներ: Լեն Ուիքսն ունի իրական
երևակայություն և օգտագործել է այն գրելու գրքերի
մի զարմանալի տրիլոգիա՝ պատմություններ, որոնք կենդանանում են, երբ
ընկղմվում ես նրանց մեջ: Բովանդակությունը զարմանալի է, թեև դուք պետք է
համընթաց մնաք, քանի որ այստեղ երկու առանձին պատմություններ են տեղի
ունենում, որոնք միահյուսված են: Կերպարներն աներևակայելի իրական են,
այնպիսի կերպարներ, որ դուք կարող եք գրեթե հավատալ, որ գուցե հանդիպել եք
ինչ - որ տեղ: Գերազանց գիրք է, ես խորհուրդ եմ տալիս այն բոլորին
(վերանայվել է Աննա-Մարիա Ռեյնոլդսի կողմից Readers’ Favorite-ի համար):
5
աստղ` «Ծագումը: Բացահայտում»-ը ` մարդկային խիզախության և մեր սկզբի
պատմությունը, մի շատ երևակայական հայացք է մարդկության պատմության վրա,
որտեղ թշնամիներն, ի վերջո, ընկերներ են դառնում և փոքր երկրներն էլ ավելի
մեծ ու հզոր ազգերի ազատարարներն են: Տարբեր կերպարների կյանքն ազդում է
աշխարհի վրա, քանի որ նրանց կյանքը խանգարվում է այդ իրադարձություններից:
Թագուհի Ամատունին, որը նվիրված հնագետ է, պատերազմի քիչ հավանական
հերոսուհի է: Եվ հետևելով նրա ճանապարհին` մենք նաև պատկերացում ենք
ստանում հայ ժողովրդի պատմության մասին: Աշխարհի մեկ այլ մասում`
Կոնգոյում, մեկ այլ երիտասարդ կին գտնում է իրեն փոթորկի կենտրոնում:
Հյուսել այս վեպի բոլոր հերոսների պատմությունները միասին, և հստակ սյուժե
ստեղծել հմտություն է, որին միայն տաղանդավոր հեղինակները կարող են հասնել:
Լավ ուսումնասիրված և գեղեցիկ գրված այս գիրքը նշում է մարդկությունը, որ
մենք բոլորս ունենք մեր ներսում: Լեն Ուիքսը պատմական գեղարվեստական
գրողներից մեկն է, որին պետք է հետևել (վերանայվել է Մարիա Բելթրանի կողմից
Readers’ Favorite-ի համար).
4 Աստղ` «Ծագումը:
Բացահայտում»-ը մեծ մասշտաբի վիթխարի աշխատանք
է: Ես չգիտեմ, թե որքան երկար է տևել Լեն Ուիքսի համար այն գրելը, բայց
կարող եմ կռահել, որ այն զգալի քանակությամբ ժամանակ և ջանք է
պահանջել: Միայն կերպարներին ուղիղ գծով պահելն արդեն մեծ խնդիր է:
«Ծագումը: Բացահայտում»-ը պտտվում է աշխարհի շուրջ՝ պատկերացում
տալով կյանքի մասին յուրաքանչյուր մայրցամաքում: Այն ընդարձակ
պատմություն է՝ ցույց տվող խորաթափանցությունն այն բանի մեջ, թե ինչ է
մարդ լինելը:
Լեն Ոիքսը պատմությունը սկսում է
1930թ.-ին: Նա տալիս է կյանքի ողջամիտ
և ճշգրիտ նկարագրություն այդ ժամանակվա ամբողջ աշխարհում: Կոմունիզմը
և Խորհրդային Միությունը վերելք են ապրում: Գերմանիան հարստահարված է
և նրա մարդիկ պատասխանների և ոգեշնչման համար սկսում են նայել դեպի ազգային
սոցիալիզմը: Չինաստանը ներքաշված է քաղաքացիական
պատերազմի, իսկ աշխարհն էլ ընկղմված է Մեծ դեպրեսիայի մեջ:
Թագուհի Ամատունին 17-ամյա հայ աղջիկ է
կրակոտ սիրով դեպի պատմությունն
ու հնագիտությունը: Նա առաջին հերոսն է, որ մեզ ներկայացվում է «Ծագումը:
Բացահայտում»-ում և նա կարևոր բանալի է պատմության մեջ: Լեն Ուիքսի գրվածքի
մեծ ուժն այն է, որ նա ցույց է տալիս աշխարհը բազմաթիվ աչքերի միջոցով:
Թագուհին Հայաստանում, Տենցինգ Նորգեյը Հիմալայներում, Ջեք Թոմփսոնը
Ավստրալիայում և կանադական ինուիթ Փիթեր Քափիկը կերպարներից ընդամենը մի
քանիսն են: Ինչն է ապշեցնող, որ Լեն Ուիքսը կապում է կերպարների այնպիսի
բազմազան խմբեր և նրանց միջոցով ցույց է տալիս մեզ, որ մենք բոլորս,
իսկապես, կապված ենք:
Սա տպավորիչ աշխատանք է, բայց արժե
կարդալ: Այն կդաստիարակի,
կլուսավորի և կոգեշնչի (վերանայվել է Ռեյ Սիմոնսի կողմից
Readers' Favorite-ի
համար):
4 Աստղ`
Նոր դարի սկիզբն է, և աշխարհը մշտական փոփոխությունների մեջ է:
Կայսրությունները կործանվում են, ազգերը վեր են խոյանում մոխիրներից, և
երկրները ձևավորել են նոր դաշինքներ: Աշխարհի տարբեր մասերից անհատները,
յուրաքանչյուրն իր ուրույն կյանքն առաջնորդելով, գտնում են իրենց աշխարհի
ամեն մի անկյան վրա ազդած պատերազմի հետևանքով անդառնալիորեն փոխված: Երբ
նրանց ուղիները խաչվում են, իմաստալից կապեր են ստեղծվում, որ ի վերջո
առաջնորդում են դեպի բացահայտումը, որը կարող է մշտապես փոխել ճանապարհը,
թե ինչպես է մարդկությունը տեսնում ինքն իրեն:
Այլընտրանքային պատմական գեղարվեստական գիրք գրելը Համաշխարհային
պատերազմի մասին, որը դեռ թարմ է շատ մարդկանց մտքերում, դժվար խնդիր է: Պատմական
փաստերը ներկայացնելու կարողությունը, աշխարհաքաղաքականությունը ձևավորող
ուժերի վերլուծողական տեսակետը և անքակտելի կարեկցանքը տարբեր մշակութային
անցյալով կերպարներին, այս ամենն անհրաժեշտ էին այլընտրանքային
պատմությունը ստեղծելու համար, որ գրավել է ամբողջ աշխարհը: Լեն Ուիքսն այդ
բոլորն ունի առատությամբ: Նրա պատմության և աշխարհագրության գիտելիքներն
արտասովոր են: Առավել ևս նրա կարողությունը ընթերցողներին իրենց սեփականից
տարբեր օտար մշակույթների մասին պատկերացում տալը: Ծագումը: Բացահայտումը
խորը հայացք է նրան, թե ինչպես է համաշխարհային հակամարտությունն ազդում
տարբեր ծագմամբ անհատների կյանքի վրա: Այն ընթերցողին տալիս է բազմանիստ
հայացք իրադարձությունների վրա, որոնք առաջացրել են հակամարտությունը և
ինչպես սովորական մարդիկ ծանր հանգամանքների ազդեցության տակ դարձան
բացառիկ:
Լեն Ուիքսի գրելաոճը «Ծագումը:
Բացահայտում»-ն
ընթերցելը դարձնում է դժվար. յուրաքանչյուր մի քանի գլուխ կարդալուց հետո,
եղել են պահեր, երբ մտածում էի, թե ինչու եմ դեռ մտադրված առաջ գնալու:
Կարծում եմ՝ պատասխանը կայանում է նրանում, թե ինչպես է Լեն Ուիքսը իր
երևակայությամբ միահյուսում փոփոխվող համաշխարհային պատմական պահերը՝ նուրբ
փոփոխություններ, որ ինձ ստիպում էին առաջ գնալ տեսնելու, թե ուր էր այս
ամենը տանելու: Թեև նրա բոլոր կերպարները կարող են անկեղծ բնութագրեր
ունենալ և նրա գրելաոճը մի փոքր անսովոր է, ես միևնույն է հավանեցի գիրքը և
տեսնելը, թե ինչպես է պատմության նրա տարբերակը ճշգրիտ արտացոլում աշխարհը
փոխած պատերազմի մեջ ընկած մարդկանց զգացմունքները: Կարծում եմ, որ
պատմական գեղարվեստական գիրք գրելու հիմնական խնդիրն այն է, որ ինձ նման
ընթերցողները ցանկանում եմ, որ ամեն մի սյուժեի գիծը պարզ լինի ինչպես
ավանդական գեղարվեստական գիրը, չնայած իրական պատմությունն ինքը մի մեծ
անհասկանալի խառնաշփոթ է:
Լեն Ուիքսը գրել է մի պատմություն, որն արժանահավատ է իր արդյունքում, նման
միախառնված մանրամասնություններով, որ այն ինձ ստիպեց դադարեցնել կարդալը
տարբեր պարբերականությամբ և նայել մի անուն կամ դեպք պարզապես տեսնելու, թե
ինչպես է ամեն ինչ իրականում պատահել: Այս արձակագրությունը ստիպեց ինձ
ցանկանալ ավելին իմանալ իրական իրադարձությունների մասին, մի բան, որ ոչ
ամեն գրող կարող է հեշտությամբ անել: Այս ընդգրկուն աշխատանքը գուցե չի
կարող գրական գլուխգործոց լինել, սակայն համոզված եմ հետաքրքրաշարժ
ընթերցում է: Լեն Ուիքսի «Ծագումը:
Բացահայտում»-ը
եզակի աշխատանքը է, որ իրականում կարողանում է տպավորություն գործել (վերանայվել
Էդուարդ Ադունոյի կողմից Readers’ Favorite-ի համար): |
Հաճախորդների կարծիքը
Հարգելի պարոն Ուիքս,
Ես Սյուզաննա Չրաղյանն եմ Հայաստանից:
Համալսարանում ես ուսումնասիրել եմ նաև գրականություն և շատ ուրախ եմ
կարդալ գրականության ևս մեկ լավ գործ:
Ես կարդացել եմ Ձեր «Ծագումը:
Բացահայտում» գիրքը և պետք է ասեմ, որ այն հիացրել է ինձ:
Դա նման էր ճանապարհորդության ինչպես
աշխարհի շուրջ, այնպես էլ դեպի անցյալը: Դա, ասես, խճանկար լիներ տարբեր
մշակույթների և ավանդույթների՝ միավորված մարդկության համար կործանարար
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Մարդկանց, նրանց շրջապատի և
նույնիսկ հագուստի նկարագրությունն այնքան իրական էր, որ ես, կարծես,
դիտում էի այն ամենն, ինչի մասին կարդում էի: Համոզված եմ, որ գիրքը կարող
է լավ ֆիլմ դառնալ, նույնիսկ եթե ոչ ամբողջ գիրքը, ապա նրա մեջ մտնող մի
քանի պատմությունները:
Գիրքն ընթերցվում է հեշտությամբ, քանի
որ այն ծանրաբեռնված չէ երկար նկարագրություններով և միևնույն ժամանակ էլ
լեզուն այնքան գեղեցիկ է: Ձեր աշխատանքը նաև մեծ պատմական ակնարկ է: Այն
ինձ համար շատ օգտակար էր, քանի որ ես շատ բան սովորեցի ոչ միայն
Ավստրալիայի, Կանադայի, Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի, Նեպալի և Ձեր նշած
այլ վայրերի, այլև 20-րդ դարի առաջին կեսի պատմական զարգացումների մասին:
Բացի այդ, Ձեր ներկայացրած քարտեզներն
ու հղումներն ամեն ինչ ավելի խոսուն են դարձնում:
Ես ամբողջովին խորասուզվել էի գրքի
ընթերցանության մեջ: Կցանկանայի, որ հրատարակեիք այն որպես թղթակազմ գիրք:
Ես անպայման կլինեմ բազմաթիվ մարդկանցից մեկը, ով կգնի այն:
Շնորհակալություն գրքի համար: Հուսով
եմ, որ դուք կշարունակեք ձեր հրաշալի աշխատանքը, և մենք հնարավորություն
կունենանք վայելելու ձեր աշխատանքներից շատերը:
Հարգանքով՝
Սյուզի
Սեպտեմբեր, 2014
|