Գալիպոլիի երեք կապիկները՝ շարքայիններ Քեյը, Թերնբիլը և Քեմերոնը խուլ են, համր և կույր, մինչդեռ Առաջին համաշխարհային պատերազմի դաշնակիցներ Կանադան, Ֆրանսիան և Ռուսաստանը (և նույնիսկ օսմանների դաշնակիցներ Ավստրիան և Գերմանիան) քաջություն ունեն ճանաչելու մեղսագործություններից վատթարագույնը՝ ցեղասպանությունը:

Թուրքիան զոհերի համար ջանասիրաբար մեղադրում է նվաճող երկրներին, ի դեմս Նոր Զելանդիայի, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի՝ ասելով, թե իրենք ստիպված էին տարհանել իրենց քրիստոնյա քաղաքացիներին, որպեսզի նրանք չաջակցեին դաշնակիցներին (տարհանել նշանակում է այրելով, խաչելով, սվիններով և այլ սարսափելի միջոցներով սպանել ավելի քան 1,5 միլիոն հայ քաղաքացիների՝ երեխաների, կանանց, ծերերի և անզեն տղամարդկանց, գողանալ նրանց ունեցվածքը և ավերել ավելի քան 2,000 եկեղեցիներ):

Ճշմարտությունն այն է, որ թուրքերը կոտորում են բնիկ քրիստոնյաներին իրենց քրիստոնեական հավատքի համար 1064 թ. Փոքր Ասիա նեխուժելուց ի վեր, իսկ Նոր Զելանդիան, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան անամոթաբար հանդարտեցնում են Թուրքիային՝ փոխանակ պաշտպանելու մարդու իրավունքները:

Չլինի թե մոռանանք (քրիստոնյաների՝ հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը):

Նշում վետերանների համար՝ ծաղրանկարում նորզելանդացի, ավստրալացի և բրիտանացի կերպարները ներկայացնում են քաղաքական առաջնորդներին, այլ ոչ թե Գալիպոլիի խիզախ զինվորներին, որոնցից շատերը ճանաչել են այս մարդկության դեմ ոճրագործությունը:

Նշում հրատարակիչների համար՝ ծաղրանկարը կարելի է ազատորեն օգտագործել, սակայն հարկավոր է հղում կատարել դեպի Լեն Ուիքս/Տիգրան Հակոբյան: Ծաղրանկարն ավելի մեծ որակով հասանելի է հետևյալ հղումով՝  http://originsdiscovery.com/Cartoon%20Armenian.jpg: