Origins: Discovery

Ծագումը: Բացահայտում

A story of human courage and our beginnings

Մարդկային արիության և մեր ծագման պատմությունը

 

 

 

 

 

 

 

Գլխավոր Կայքի քարտեզ Լրահոս Գրախոսություն Կապ մեզ հետ
   

«Ցեղասպանություն» նախագիծ

Մարդկության դեմ հանցագործությունների և Հայոց ցեղասպանության Ճանաչումը - Կապը ԱՆԶԶԿ-ի հետ

Մարդկության ամոթը

Ցեղասպանություն - գործողություն, որ կատարվում է որևէ ազգային, ցեղային կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ, միջազգայնորեն դիտարկվում է որպես ամենաչար հանցագործություն մարդկության դեմ: Ցեղասպանությունը պատժող 1948թ. Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան ուժի մեջ է մտել 1951 թ.-ին, բայց «ցեղասպանություն» տերմինը  կիրառվել է ավելի վաղ հանցագործությունների նկատմամբ, քան այս, այդ թվում, Հոլոքոստի Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում:

Քրիստոնեական ցեղասպանություն

Հայերի, ասորիների և հույների Քրիստոնեական ցեղասպանությունը իրականացվել է 1913-1925թթ.-ի ընթացքում, որի արդյունքում ավելի քան 2,0 մլն մարդ է զոհվել: Ողբերգության մոտավոր գնահատականներով զոհերի քանակը հասնում է`

 Զմյուռնիայի մեծ հրդեհ (1922 թ.)՝ հույների և հայերի բնաջնջումն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից բավական անց:

 

 

 

 

 

Քրիստոնեական ցեղասպանությունը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության վերջին տարիներին անդադար պատերազմների և Առաջին համաշխարհային պատերազմից հետո Թուրքիայի առաջացման ընթացքում:

Քրիստոնյա միսիոներները (մասնավորապես, գերմանացի Յոհաննես Լեփսիուսը և ամերիկացիներ Կլերենս Աշերն ու Ասա Ջեննինգսը), գերմանացի սպաները, ինչպիսիք էին Օտտո Լիման ֆոն Սանդերսը և ամերիկացի Հենրի Մորգենթաուի ու գերմանացիներ Հանս ֆոն Վանգենհայմի և Պաուլ Վոլֆ Մատերնիխի նման դեսպաններն ականատես էին եղել և հաղորդել Քրիստոնեաների ցեղասպանության մասին որպես ցեղի ոչնչացման արշավի, սակայն Գերմանիան և աշխարհը ոչինչ չարեցին կանգնեցնելու այն:

2005թ.-ի Գերմանիայի խորհրդարանի բանաձևում ասվում է` «Գերմանիայի խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կայսրության կառավարության գործողությունները հայերի գրեթե ամբողջական ոչնչացման վերաբերյալ Անատոլիայում և նաև  Գերմանական Ռայխի անփառունակ դերի հայերի դեմ կազմակերպված տեղահանման և ոչնչացման, որոնք չի էլ փորձել դադարեցնել: 1915թ.-ի փետրվարից կանայք, երեխաները և տարեցներն ուղարկվեցին մահվան երթերի դեպի Սիրիայի անապատ» (Գերմանական վիդեո վկայություններ):

Յոթ հարց Ցեղասպանության մասին, որը ժխտող թուրքերը դժվարանում են պատասխանել

Թուրքիան ավելի քան մեկ դար հերքում է Քրիստոնեական ցեղասպանությունը` պնդելով, որ նման քանակությամբ բնակիչների մահը պարզապես արդյունք էր մարդկանց ապահով վայրեր տեղափոխելու, կամ այդքան շատ մարդ տեղավորելու ոչ բավարար ծրագրավորման, կամ էլ որպես արձագանք հայերի և հույների «ապստամբությունների»: Սակայն այդ դիրքորոշումը չի համապատասխանում այն հանգամանքի հետ, որ`

  • Քրիստոնեական ցեղասպանությանը (որում ավելի քան երկու միլիոն հայեր, հույներ և ասորիներ սպանվեցին օսմանյան թուրքերի և քրդերի ձեռքերով) նախորդել են քրիստոնյաների ջարդերի տասնամյակներ, այդ թվում, Հայկական կոտորածները (1894-6թթ.), որի ընթացքում հարյուրավոր հազարավոր մարդիկ հետապնդվեցին և սպանվեցին,

  • 1913թ.-ից երիտթուրքական առաջնորդների գաղտնի Օսմանյան կոմիտեն վարում էր ռասայական խտրականության քաղաքականություն` իսլամացման և «թրքացման» գործընթացի միջոցով բազմամշակութային կայսրությունը վերափոխելու դեպի միայն մահմեդականների համար երկրի,

  • 1914թ.-ի Էրզրումի Հայկական համագումարում արևմտահայերին խնդրեցին հրահրել արևելահայերին Ռուսական կայսրության դեմ ապստամբության, սակայն հասկանալի պատճառներով, մերժվեցին, խոստում ստանալով, որ հավատարիմ կլինեն Օսմանյան կայսրությանը,

  • Դաշնակիցների Գալիպոլի վայրէջք  կատարելուց մեկ օր առաջ 1915թ.-ի ապրիլի 24-ին Պոլսում (այժմ Ստամբուլ) ավելի քան 200 հայ մտավորականներ և առաջնորդներ սպանվեցին,

  • զանգվածայնորեն «տեղահանվեցին» քրիստոնյա բնակիչները, ինչպես Ավրորա Մարտիկանյանը, այլ ոչ թե մահմեդական և քուրդ ժողովրդները,

  • քրիստոնյաները ոչ միայն պարզապես տեղահանվեցին, այլ թուրքական և քրդական գյուղերով տարանցման ընթացքում պարբերաբար կոտորվեցին նրանց կողմից, և եթե ողջ էին մնում, ապա համակենտրոնացման (մահվան) ճամբարներում, ինչպիսին էր Դեր Զորը,

  • բնակիչների մեծ մասն «արտաքսվեց» հակամարտությանը ոչ ենթակա տարածքներից,

  • քրիստոնյաները (քաղաքացիական անձիք և Օսմանյան բանակում ծառայող տղամարդիկ ) զինաթափվեցին, մահմեդականներին ու քրդերին զենք տրվեց, իսկ հրոսակ թուրք ավազակախմբերին (չեթթի) թույլ տրվեց հարձակվել քրիստոնեական գյուղերի վրա,

  • զարմանալիորեն թեև միլիոնավոր մարդիկ տուժեցին, քրիստոնյաները տեղահանություններին քիչ դիմադրություն ցույց տվեցին (Կիլիկիո կաթողիկոս Սահակը նույնիսկ հանձնարարել է հայերին չդիմակայել, բացառությամբ եզակի դեպքերի այնպիսի վայրերում, ինչպիսիք էին Վանը և Մուսա լեռը Արևելյան Անատոլիայում, երբ ջարդերի լուրերը պարբերաբար դարձան,

  • «լքված» գույքի օրենքն ընդունվեց թույլ տալով թուրքերին օգուտ քաղել հայերից, որ ատրճանակի փողի տակ ստիպված էին հեռանալ, իմանալով, որ «տեղահանվածները» երբեք չեն վերադառնա (թուրք հետազոտող Ուգուր Ունգորը քննարկում է Հայոց ցեղասպանությունը և հայկական գույքի ապօրինի բռնագրավումը ), և

  • 1918թ.-ի մայիսին Օսմանյան բանակը ներխուժեց Արևելյան Հայաստան (ներկայիս Հայաստանի Հանրապետությունը) ավարտելու հայերի ոչնչացումը, սակայն պարտության մատնվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում:

Հայոց ցեղասպանության ճանաչումը Եվրոպայի կողմից

Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի hարևանների կողմից

խիզախ թուրք մտավորականները, ովքեր Ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

Ցեղասպանության խրոնոլոգիա

Դավաճանության արահետ 

Հայոց ցեղասպանության արյունոտ դրամի արահետը

Արմատական իսլամի վտանգը

Բնիկ քրիստոնյաների բնաջնջումը Թուրքիայի կողմից 

Արևմտյան Եվրոպայի Ցեղասպանության բարոյախոսությունը

Երբ ցեղասպանությունը ցեղասպանություն չէ

Ժամանակակից Թուրքիայի առաջնորդ Մուստաֆա Քեմալը (Աթաթուրքը) հանդես է եկել հայտարարությամբ, որ`

«Հայերի կոտորածը և տեղահանությունը իշխանությունը խլած մի փոքր խմբի աշխատանքն էր (սեպտեմբեր, 1919)»:

1919 թ.-ին, «Երիտասարդ թուրքերի» «Իթթիհաթ վի Թերաքքի» (Միության և առաջադիմության կոմիտե) առաջնորդների մեծ մասը դատապարտվեց սուլթան Մեհմեդ VI-ի ռազմական դատարանի կողմից: Այդ դատավարություններին բազմաթիվ նախկին օսմանյան առաջնորդներ, այդ թվում` «Երեք փաշաները» (Ներքին գործերի նախարար Մեհմեդ Թալեաթ փաշան, Ռազմական նախարար Իսմայիլ Էնվեր փաշան և Ռազմածովային նախարար Ահմեդ Ջեմալ փաշան, ովքեր Առաջին համաշխարհային պատերազմից հետո Թուրքիայից փախել էին Գերմանիա ) դատապարտվեցին կա'մ հեռակա կարգով մահվան, կա'մ ազատազրկման  քրիստոնեական ցեղասպանությանն իրենց դերերի համար: Սակայն, վճիռները  ոչ մի հղում չէին պարունակում 77 օսմանյան առաջնորդների մասին, ովքեր արդեն աքսորվել էին Մալթա անգլիացիների կողմից. նրանցից շատերը հետագայում, վերադառնալով աքսորից, գրավեցին բարձր կառավարական դիրքեր Թուրքիայի Հանրապետությունում:

Պապենական հողերից բնիկների տեղահանումը եզակի դեպք չէ, քանի որ պատմության մեջ շատ տխուր օրինակներ կան, ինչպիսիք են, Ռուսական կայսրության կողմից մահմեդական չերքեզների արտաքսումը Կովկասից, և բնիկ ամերիկացիներինը Միացյալ Նահանգներում: Սակայն ոչնչացման մասշտաբները կյանքը կորցնելու, գույքն առևանգվելու և ավելի քան մեկ դար ժխտման առումով նրանց կողմից, ովքեր իրականացրել են այդ սարսափելի քայլերը, առանձնացնում է Քրիստոնեական ցեղասպանությունը:

Ցեղասպանության մասին համաշխարհային իրազեկումը

Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակման թանգարանը տրամադրում է գերազանց վաղ ահազանգման ծրագրի գործիք` բացահայտելու հնարավոր ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան (Հայոց ցեղասպանություն)

«Թուոլ Սլենգ» ցեղասպանության թանգարան - խոշտանգումների և մահվան մի վայր Կամբոջայի ցեղասպանության ժամանակ:

Գալիպոլիի երեք կապիկները՝ Նոր Զելանդիայի, Ավստրալիայի և Միացյալ Թագավորության ղեկավարները խուլ են, համր և կույր, մինչդեռ Առաջին համաշխարհային պատերազմի դաշնակիցներ Կանադան, Ֆրանսիան և Ռուսաստանը (և նույնիսկ օսմանների դաշնակիցներ Ավստրիան և Գերմանիան) քաջություն ունեն ճանաչելու մեղսագործություններից վատթարագույնը՝ ցեղասպանությունը:

Թուրքիան զոհերի համար ջանասիրաբար մեղադրում է նվաճող երկրներին, ի դեմս Նոր Զելանդիայի, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի՝ ասելով, թե իրենք ստիպված էին «տարհանել» իրենց քրիստոնյա քաղաքացիներին, որպեսզի նրանք չաջակցեին դաշնակիցներին («տարհանել» նշանակում է այրելով, խաչելով, սվիններով և այլ սարսափելի միջոցներով սպանել ավելի քան 1,5 միլիոն հայ քաղաքացիների՝ երեխաների, կանանց, ծերերի և անզեն տղամարդկանց, գողանալ նրանց ունեցվածքը և ավերել ավելի քան 2,000 եկեղեցիներ):

Ճշմարտությունն այն է, որ թուրքերը կոտորում են բնիկ քրիստոնյաներին իրենց քրիստոնեական հավատքի համար 1064 թ. Փոքր Ասիա նեխուժելուց ի վեր, իսկ Նոր Զելանդիան, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան անամոթաբար հանդարտեցնում են Թուրքիային՝ փոխանակ պաշտպանելու մարդու իրավունքները:

Չլինի թե մոռանանք (քրիստոնյաների՝ հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը):

Նշում վետերանների համար՝ ծաղրանկարում նորզելանդացի, ավստրալացի և բրիտանացի կերպարները ներկայացնում են քաղաքական առաջնորդներին, այլ ոչ թե Գալիպոլիի խիզախ զինվորներին, որոնցից շատերը ճանաչել են այս մարդկության դեմ ոճրագործությունը:

Նշում հրատարակիչների համար՝ ծաղրանկարը կարելի է ազատորեն օգտագործել, սակայն հարկավոր է հղում կատարել դեպի Լեն Ուիքս/Տիգրան Հակոբյան: Ծաղրանկարն ավելի մեծ որակով հասանելի է հետևյալ հղումով՝  http://originsdiscovery.com/Cartoon%20Armenian.jpg:

Ղեկավարների անկեղծությունը

Նրանք բարոյական ազգերի ղեկավարներն են, սակայն իրենց վիճելի բարոյականությամբ՝ պաշտոնապես չճանաչելով Հայոց ցեղասպանությունը, չնայած իրենց հայտարարություններին:

ԱՄՆ՝

  • Բարաք Օբամա, 12 ապրիլի 2007թ.՝ «Կար ցեղասպանություն, որ տեղի է ունեցել»:

  • Բարաք Օբամա, 2008թ.՝ «Ամերիկան արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարիտ կխոսի Հայոց ցեղասպանության մասին և վճռականորեն կարձագանքի բոլոր ցեղասպանություններին: Ես մտադիր եմ լինել այդ նախագահը»:

  • Բարաք Օբամա, 19 հունվարի 2008թ.՝ «Որպես սենատոր, ես վճռականորեն աջակցում եմ Հայոց ցեղասպանության ընդունումի բանաձևը (H.Res 106 and S.Res 106) և որպես նախագահ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»:

  • 1951թ.-ին ԱՄՆ-ն ՄԱԿ-ում հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ՝ «հայերի ջարդերը… ցեղասպանության հանցագործության վառ օրինակներն են»:

Միացյալ Թագավորություն՝

  • Դեյվիդ Քեմերոն, 15 հունիսի 2015թ.՝ «Եկեք գնահատենք մարդկային արժեքները»:

  • 1915թ.-ի մայիսի 24-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ «Հաշվի առնելով Թուրքիայի կողմից նոր հանցագործությունները մարդկության և քաղաքակրթության դեմ՝ Դաշնակից կառավարությունները հայտարարում են… որ Օսմանյան կառավարության բոլոր անդամներն անձնապես պատասխանատու կլինեն այս հանցագործությունների համար…»:

Ավստրալիա՝

Նոր Զելանդիա՝

ԱՆԶԶԿ-ների օրը մենք կանգնում ենք և մտածում

«ԱՆԶԶԿ-ների օրը մենք կանգնում ենք և մտածում»-ը մի բանաստեղծություն է նվիրված միլիոնավոր անմեղ մարդկանց, ովքեր իրենց կյանքը կորցրեցին Քրիստոնեական ցեղասպանության ժամանակ: Թող նրանց հոգիները խաղաղ ննջեն մեկդարյա ժխտումից հետո...

On wind-swept hills the Turks await,
Among sweet thyme and bush ablaze,
From distant lands men know their fate,
From ships they stare to hell amaze.

They stood for right against our foes,
To fight the Turks Great Britain called,
An Empire dying, its final throes,
Killing its people, the world appalled.

Christian soldiers forced to fight,
For the Ottoman, threat to rear,
For the Pasha, using might,
Against Armenians, full of fear.

On ANZAC Day we stand and think,
Why fight here now, this blood stained cove?
Excitement gone, in a blink,
Into horror, brave men drove.

Now we read a mournful story,
Of tragedy and tales so bold,
But do we remember history,
Or only partial truth we’re told?

ANZAC soldiers, muddy trench,
Cry for our fallen; heaven sent,
The smell of dead and dying stench,
Weep also for the innocent.

You can hide it, fog of war,
Preaching murder it was not,
But it’s a truth we can’t ignore,
Christian suffering never forgot.

On ANZAC Day we stand and think,
Of sacrifice at Gallipoli,
But we fought for right, thus the link,
Blind to genocide we cannot be.

Լեն Ուիքս, դեկտեմբեր 2014

Անմոռուկ ծաղիկն ընտրվել է որպես Ցեղասպանության հարյուրամյակի խորհրդանիշ: Այն պատկերում է Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի` Ծիծեռնակաբերդի 12 սալաքարերը, և հինգ թերթիկներն էլ ներկայացնում են այն հինգ մայրցամաքները, որտեղ հայերն ապաստան գտան Ցեղասպանությունից հետո` ստեղծելով լայնատարած հայկական սփյուռքը:

Կակաչն ու Անմոռուկը

«Մելբուրն Էյջ» թերթի ծաղրանկարիչ Ջոն Սփուները պատկերել է Ռասսել Քրոուի «Ջուր փնտրողը» ֆիլմի կեղծավորությունը` ցույց տալով Քրոուի պատասխանն իր «գտած»  որդիների հոգիներին, երբ նրանք խնդրում են գտնել «...մի քանի այն խեղճ հայերից», ասելով` «Սպասիր, արի չմտահոգվենք դրա մասին, որդիս: «Ցեղասպանություն» բառը դեռ չի հորինվել...», այդպիսով պիտակավորելով նրան մարդկության դեմ հանցագործության ժխտող:

Փաստեր Քրիստոնեական ցեղասպանության մասին, որոնք որոշ քաղաքական գործիչներ չեն ուզում իմանալ`

1. Թուրքերն ի սկզբանե Թուրքիայից չեն` նրանք 11-րդ դարում ներխուժել են Կենտրոնական Ասիայից իշխելու երկրներ, որտեղ հայերը, հույները և ասորիներն ապրել են հազարավոր տարիներ:

2.
ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխումը և դրա համար պատիժը» կոնվենցիայի հեղինակ Ռաֆայել Լեմկինը անձամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Անկեղծության ցուցանիշը և Առաջնորդների անկեղծությունը):

 3. Ավստրալիայի ԱԳ նախարար Բիշոփը 2014թ.-ի  հունիսի 4-ին հանդես է եկել հայտարարությամբ` հերքելով, որ թուրք զինվորների կողմից իրենց նախնիների տներից զենքի սպառնալիքի տակ մահվան ճամբարներ բռնի տեղահանված միլիոնավոր քրիստոնյա տղամարդկանց, կանանց և երեխաների էթնիկական մաքրազարդումը և սպանությունը ցեղասպանություն է եղել: Նոր Զելանդիայի ԱԳ նախարարին հարց է ուղղվել, թե ինչու է Նոր Զելանդիան ասում աշխարհին, որ նրանք պետք է անկեղծ լինեն ցեղասպանության մասին, սակայն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

4. Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը թուրքական կառավարությանը թույլ է տալիս խստորեն պատժել յուրաանչյուրի, ով բացահայտորեն քննարկում է Քրիստոնեական ցեղասպանությունը, ինչպես Հրանտ Դինքը (սպանված), Ռագըպ Զարագօլուն և Սերքան Էնգին, այնպես որ թուրք ժողովուրդը գրեթե ոչինչ չգիտի Քրիստոնեական ցեղասպանության մասին (Թուրքիան զբաղեցնում է 180-ից 154-րդ տեղը Մամուլի ազատության ցուցանիշի ցանկում` կազմված Առանց սահմանների լրագրողների կողմից):

5. Յուրաքանչյուր ընկած ԱՆԶԶԿ զինվորի դիմաց ավելի քան 70 անմեղ քրիստոնյա խաղաղ բնակիչ է սպանվել Օսմանյան կայսրությունում, և նրանց հողերն ու ունեցվածքն հափշտակվել են:
«ԱՆԶԶԿ-ների օրը մենք կանգնում ենք և մտածում»

1915թ.-ին Մարդկության դեմ կատարված հանցագործության համատեղ հռչակագիրը Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի կողմից

Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից, Արդարադատության միջազգային դատարան, 1951թ

Երկու ցեղասպանությունների պատմությունը. ԱՄՆ-ի երեսպաշտությունը

2015թ.-ի հուլիսի 8-ի Նոր Զելանդիայի կեղծավոր հայտարարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Նոր Զելանդիայի առաջնորդների բարոյականությոնը

Նամակ Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփին

Նամակ Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբիլին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակ-հրավերին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը լսում է Հայոց ցեղասպանության մասին

Ո ՞րն է տարբերությունը Օսմանյան կայսրության և ԻՍԻՊ-ի միջև`
(զգուշացում` նկարները միայն չափահասների համար)

Առաջարկվող ընթերցանություն

«Անհարմար ցեղասպանություն», Ջեֆրի Ռոբերտսոն, - այս գիրքը բացահայտում է ճշգրիտ իրավական և փաստացի հիմքերը, թե ինչու քաղաքական գործիչները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունն այնպիսին, ինչպիսին այն կա:

«Հայաստանը, Ավստրալիան և Մեծ պատերազմը», Վիգեն Բաբկենյան ևՓիթեր Սթենլի՝ ԱՆԶԶԿների կապը քրիստոնյաների ցեղասպանության հետ:

«Ամոթալի արարք։ Հայկական ցեղասպանությունը և թուրքական պատասխանատվության խնդիրը», Թաներ Աքչամ, - այս Հայոց ցեղասպանության մասին գիրքը մի խորաթափանց թուրք-գերմանական գիտական աշխատանք է: Տեսանյութ, որտեղ Թաներ Աքչամը խոում է Քրիստոնյաների ցեղասպանության մասին:

«Օրենքների ոգին. հետևել Ցեղասպանության հետքին` «Լքյալ գույքերի» մասին օրենքներում», Թաներ Աքչամ և Ումիթ Քուրթ, աշխատանքը քննարկում է պետության կողմից հայկական գույքի հափշտակման մասին:

«Թուրքի ամոթը Հայոց, Ասորի և Հույների ցեղասպանության պատճառով», Սերկան Էնգին՝   իսկապես հերոս թուրք բանաստեղծ, ով պատմում է թուրքերի մութ պատմության իր ամոթի և ցեղասպանության իրենց հերքման մասին:

«Գալլիպոլիի հարյուրամյակը խայտառակ փորձ է թաքցնել Հայոց ցեղասպանությունը», Ռոբերտ Ֆիսկ, -  The Independent-ի կողմից այս հոդվածը քննարկում է հարյուրամյա իրադարձությունները 2015թ. ապրիլին:

«Հայոց ցեղասպանությունը», պրոֆեսոր Վերգինե Սվազլյան - Ցեղասպանությունը վերապրածների բնութագրումները:

«Մենք չպետք է մոռանանք Հայաստանի տառապանքը», Զենդր Լյուսի-Սմիթ - կաթոլիկ մունետիկ:

«Գետը կարմիր հոսեց» վավերագրություն

«Հարյուրամյա ուղի՝ հայկական ոդիսական» վեպ Դոն Անահիտ Մաքկինի կողմից:

«Ինչո՞ւ է Քրիստոնյաների ցեղասպանությունն արդիական այսօր», կարճ էսսե «Ծագումը: Բացահայտում» վեպի հեղինակ Լեն Ուիքսի կողմից: