Origins: Discovery        

Ծագումը: Բացահայտում

A story of human courage and our beginnings

Մարդկային արիության և մեր ծագման պատմությունը

 

 

 

 

 

 

 

Գլխավոր Կայքի քարտեզ Լրահոս Գրախոսություն Կապ մեզ հետ
   

 

Հայաստան

Հայաստանը փոքր, հին երկիր է Թուրքիայի և Իրանի միջև (վավերագրական ֆիլմ): Հայկական լեռնաշխարհի կանաչ, լեռնային տեղանքը ձևավորում է Կովկասյան լեռների հարավային մասը և տարածվում է Արևելյան Անատոլիայի և Արևմտյան Իրանի չորային շրջանների վերևում: Լավ եղանակին մայրաքաղաք Երևանից հրաշալի տեսարան է բացվում դեպի աստվածաշնչյան Արարատ լեռը:

Այն  հնագույն մարդկանց և գաղտնիքների մի երկիր է (աշխարհի ամենահին գինեգործարանը Արենիում հայտնաբերվել է այնտեղ): Մ.թ.ա. Մեծ Հայքը տարածվել է Միջերկրական ծովից մինչև Սև և Կասպից ծովերը:

301թ. Հայաստանը դարձել է առաջին քրիստոնեական երկիրը, և հայերը դավանում են ուղղափառ քրիստոնեության իրենց ուրույն տեսակը: Կան ամուր կապեր Ռուսաստանի հետ, քանի որ երկիրը եղել է  Խորհրդային Միության մի մասը: Այդ պատճառով էլ, բացի հայերենից իր յուրահատուկ այբուբենով, շատերի համար որպես երկրորդ լեզու հանդիսանում է ռուսերենը:

Չինաստանից դեպի Եվրոպա գնացող Մետաքսի ճանապարհը անցել է Հայաստանով, և հայկական շատ գեղեցիկ աշխատանքներ, ինչպիսիք էին գորգերն ու ոսկերչական զարդերը, գտան իրենց ճանապարհը դեպի Եվրոպա այս հինավուրց խճուղով: Բարի գալուստ զարմանալի Հայաստան` իր բազմաթիվ յուրահատուկ գործիքներով, ինչպիսին է դուդուկը, պարով և փառատոների հավերժական ինտրիգով, ինչպես ներկայացվում է Ծագումը: Բացահայտում-ի մեջ:

Դաշտային ծաղիկներ

Ջրահարսի վարսեր, Ջերմուկ

Արենի-1 գինեգործարան, 6,100-ամյա հնագիտական կայք

Հայ գյուղացի

Հայ պարուհի

Էջմիածնի Մայր Տաճար (301)

Գանձասար (1238), Արցախ

Արարատը (Մասիս) և Խոր Վիրապը

Արագիլներ, Արտաշատ

Նորավանք (1205)

 Օրբելյանների իջևանատուն (1332)

Սմբատաբերդ, 5-րդ դար

Գառնիի տաճար (77)

Սևանավանքն (874) ու Սևանալիճը