Origins: Discovery |
Ծագումը: Բացահայտում |
||||||||||
A story of human courage and our beginnings |
Մարդկային արիության և մեր ծագման պատմությունը |
||||||||||
|
![]() ![]() ![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() ![]() ![]() ![]() |
Tweet | |||
|
|||||||||||
«Ծագումը: Մարդկություն» Արևմտյան Հայաստանում` քսաներորդ դարի սկզբում Օսմանյան կայսրության մի մասում, հայերը հասարակության կենսական մասն են: Նրանք լավ կրթված են, հմուտ արհեստներում և, ընդհանրապես, բարգավաճ, ունենալով հազարավոր տարիներ ետ գնացող պատմություն տարածաշրջանում: Այս հողերը հաճելի են, առատ պտղատու և խաղողի այգիներով ու ձուկն էլ լի գետերում և Վանա լճում: Սակայն նշաններ կան, որ ամեն ինչ չէ, որ լավ է: Վան քաղաքի մոտ միջնադարյան մեծ հայկական մայրաքաղաք Անին (որ հայտնի է որպես «1001 եկեղեցիների քաղաք») ընկած է կոտրված, ավերված 11-րդ դարում սելջուկ թուրքերի ներխուժումից: Վտանգն ամբողջովին հստակ էր 1894-1896թթ-ի իրադարձություններից հետո, երբ հազարավոր քրիստոնյաներ սպանվեցին Համիդյան կոտորածների ընթացքում: Այժմ խոսք կա գյուղերն այրելու, փախստականների վրա հարձակվող քրդերի և դժբախտ հայերին սպանելու միտումով իշխանությունների կողմից «չեթթի» կոչվող թուրք հանցագործներին ազատ արձակելու և զինելու մասին: Երեք Փաշաները Օսմանյան կայսրությանը ներքաշեցին պատերազմի մեջ Գերմանիայի կողմում ընդդեմ Դաշնակից տերությունների` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի: Թվում է, թե աշխարհը է շրջվում է գլխիվայր: Դեռ հույս կա: Անդրանիկ անունով սպիտակ ձիավոր մի հայ հերոս տասնամյակներ շարունակ փուշ է թուրքերի կողում, և Ռուսաստանի վրա Օսմանյան նավատորմի վախկոտ, առանց ազդարարման հարձակումից հետո, Ռուսական ցարական ուժերը ձնեծածկ Կովկասյան լեռներից մոտենում են Արևմտյան Հայաստանին: Օսմանյան բանակում Սարգիս Թորոսյանի նման հայ զինծառայողներ կան, բայց հետո ամեն ինչ փոխվում է: Դաշնակիցների նավերի Գալիպոլիին մոտենալու հետ հայ մտավորականները Կոստանդնուպոլսից հեռու են տարվել և մեծ մասը սպանվել: Երբ Թորոսյանը քաջաբար պաշտպանում է կայսրությունը, նրա ընտանիքը սպանվում է նենգաբար: Քրիստոնյա միսիոներ Կլերենս Աշերը և շատ ուրիշներ ականատես են թուրք զինվորականների, ժանդարմների և չեթթիների քրդերի հետ մեկտեղ, կազմակերպած ոչնչացման գինարբուքի սկզբին, որը հանգեցնում է միլիոնավոր քաղաքացիների սպանությանը, և հայերը կորցնում են իրենց հին հայրենիքը: Ցեղասպանության ժամանակ թալանված հայկական գույքը նույնիսկ օգտագործվում է չեթթիներին վճարելու և օսմանյան պաշտոնյաների գրպանները լցնելու համար: Որտե՞ղ է մարդկությունը: Մեծ պատերազմի վերջում օսմանյան բանակը ներխուժում է Արևելյան Հայաստան, աշխարհի հավաքական հիշողությունից սրբելու այս առաջին քրիստոնեական երկիրը: Ինչպե՞ս կարող են Հայաստանը և իր ժողովրդի մնացորդները գոյատևել: Չորս տասնամյակ անց սարսափով ետ նայելով այդ օրերին` Թագուհին գիտի, որ պատմության դասերը, որ նա և նրա ամուսինը` Փիթերը, ու նրա կոնգոյացի ընկերուհի Նդայան ցույց են տվել աշխարհին` տապանակի հայտնաբերումը և մի բան էլ, ինչպես գանձ` գենետիկ հիշողությունը, չեն սովորել: Արենի գյուղը համերաշխ ու հրաշալի, մի ապահով վայր է իրենց առաջնեկինմեծացնելու համար. հնագույն փառատոնների և կյանքի երկար տարիների ընկերների մի վայր: Բայց նույնիսկ հիմա, տագնապ է հասունանում հորիզոնում` Արցախ կոչվող մոտակա հողում, և կան թարմ մարտահրավերներ, որոնք սպառնում են ամեն թանկ բանի: Այսպիսով, կարո՞ղ է Թագուհու և Նդայայի գիտությունը` մարդկային պատմության հիշողությունը մեր հնագույն ժամանակներից ի վերջո վերջ դնի պատերազմող ցեղերի միջև մեր մոլորակի վրա, թե մեր ինքնաոչնչացման հակումը կգերակայի:
|
|||||||||||