Origins: Discovery |
Ծագումը: Բացահայտում |
||||||||||
A story of human courage and our beginnings |
Մարդկային արիության և մեր ծագման պատմությունը |
||||||||||
|
![]() ![]() ![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() ![]() ![]() ![]() |
Tweet | |||
|
|
||||||||||
|
|||||||||||
Ի՞նչ է իրենից ներկայացնում «Ծագումը: Բացահայտում» վեպը «Ծագումը: Բացահայտում»-ն այլընտրանքային էպիկ պատմություն է մշակույթի և սիրո մասին: Այն «Ծագումը» նախագծի մի մասն է` բացելու աշխարհի աչքերը դեպի Հայաստանի, Բաշկորտոստանի, Չինաստանի և Նեպալի մշակույթն ու պատմությունը: «Որդեգրիր մի գյուղ» նախագծի հետ միասին «Ծագումը» նախագիծը նախատեսված է խրախուսելու զբոսաշրջություն, գործարարություն և քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչելու խիզախություն: «Ծագումը: Բացահայտում» վեպի հայերեն թարգմանությունը կարելի է անվճար ներբեռնել այստեղ: Այն բաղկացած է երեք մասից` Մաս 1. Առանցքի երկրների վերելքը, Մաս 2. Ազատ աշխարհի պաշտպանությունը, Մաս 3. Մարդկային էության բացահայտումը, և հասանելի է ընթերցողներին հետևյալ ձևաչափերով` Թղթակազմ (ավելի քան 800 էջ), որ առաքվում է ուղիղ ձեր հասցեով, Էլեկտրոնային և անվճար Հայերեն PDF: Ինչպե՞ս են իրադարձությունները ծավալվում Պատմությունը սկսվում է 1930թ.-ին, Խորհրդային ժամանակաշրջանում` Հայաստանի Արենի գյուղում կյանքի մարտահրավերների ուսումնասիրությունից: Գյուղացիներից մեկը չէր գիտակցում, որ մեծ նշանակություն ունեցող գաղտնիքի կրող է հանդիսանում: 1937թ.-ին կայացրած մի որոշում փոխում է այն անցյալը, որ մենք գիտենք այսօր. սա այլընտրանքային պատմություն է: Երբ 1941թ.-ին Ճապոնիան Առանցքի երկրների իր դաշնակիցների հետ որոշում է հարձակվել Խորհրդային Միության վրա, դա բերում է կոմունիստական պետության անկմանը: Միացյալ Նահանգները չի ներքաշվում պատերազմի մեջ, ինչպես իրականում տեղի է ունեցել, իսկ Առանցքի երկրներն իրենց ազդեցությունը տարածում են ողջ Հյուսիսային Աֆրիկայի, Եվրոպայի և Ասիայի վրա: Առանցքի տերությունները հաղթանակ են տանում Երկրորդ համաշխարհային պատերազմում, սակայն դրա արդյունքում ընդհանուր կապ է առաջանում այն պետությունների միջև, որոնք այլ պարագայում թշնամիներ կլինեին: Տարբեր ազգությունների ներկայացուցիչներ ուս ուսի տված դիմակայում են բռնազավթմանը, և անհավանական դաշինքներ են ձևավորվում: Փոքր երկրները ճակատագրի բերումով ապաստարան են տրամադրում ավելի հզոր երկրների ղեկավարներին: Փոքր ազգերը կամ համայնքները ներկայացնող հինգ անհատներից յուրաքանչյուրն իր առանցքային դերակատարությունն է ունենում պատմության հանգուցալուծման մեջ՝ չնայած նրանցից մեկը զոհաբերում է իր կյանքը: Հերոսները հասարակ մարդիկ են, այլ ոչ թե զինված հաղթանդամներ։ Սա արտասովոր պատմություն է, քանի որ ընդգծում է գիտնականների դերը, որոնք այնքան փոփոխություն են մտցնում մեր առօրյա կյանքում՝ չնայած ըստ արժանվույն չեն գնահատվում:
Նկարիչ` Սուվաթ http://www.suwatgallery.com «Ծագումը: Բացահայտում»-ում նկարագրված տեսարժան վայրերը Հետաքրքրվա՞ծ եք այցելելու «Ծագումը: Բացահայտում»-ում նկարագրված հատուկ վայրերը: Մենք տրամադրում ենք առաջնորդություն և խորհուրդ ենք տալիս մարդկանց, ովքեր կարող են ձեր ճանապարհորդութունը դարձնել անմոռանալի դեպի վեպում նշված գեղատեսիլ վայրերը: Եթե դուք ունեք նշված շրջաններում ճամփորդությանն առնչվող բարձր որակի բիզնես և ցանկանում եք անվճար գովազդ տեղադրել մեր կայքում, ապա խնդրում ենք դիմել մեզ: Ո՞վ է գրել «Ծագումը: Բացահայտում» վեպը Պատմությունը գրված է մարդկության անունից, քանզի մենք տարիներ շարունակ պայքարել ենք, որպեսզի տարբերենք ճիշտը սխալից և սովորենք մեր մասին: Ոգեշնչված իր կնոջ ժողովրդի պատմությամբ և տոկունությամբ և Ռուսաստանի ժողովրդով՝ հեղինակը` Լեն Ուիքսը, պարզապես շարադրում է պատմությունն այլ կերպ, ինչը, հուսով ենք, հաճելի կլինի և կկարողանա այս մշակույթների մասին տեղեկությունները փոխանցել մյուսներին: «Ծագումը: Բացահայտում»-ը «Ծագումը» շարքի երկու խոշոր վեպերից առաջինն է: Երկրորդ գիրքը կոչվում է «Ծագումը: Մարդկություն»: Ֆիլմեր Մեր վերջնական նպատակն է ստեղծել ֆիլմերի մի շարք «Ծագումը» վեպերի հիման վրա: Դրա համար անհրաժեշտ է բազմաշատ մարդկանց աջակցությունը, ովքեր կլինեն «Ծագումը» նախագծի ետևում՝ ապահովելով նրա պահանջարկը, կամ հեռատես ֆիլմարդյունաբերության առաջնորդ, ով կցանկանա օգտվել յուրահատուկ և ոգեշնչող պատմականորեն նշանակալից պատմությունից՝ սահմանված հիասքանչ վայրերում: Միևնույն ժամանակ, ահա աջակցությանն արժանի մի քանի հրաշալի ֆիլմեր և ներկայացումներ Հայաստանի և Հայոց ցեղասպանության մասին՝
https://www.youtube.com/watch?v=qkG6Xmy-pdM
|
|||||||||||